Երկրաչափություն

8-1.Շրջանագիծ է կոչվում այն երկրաչափական պատկերը,որը կազմված է փակ կորից և կենտրոնից,կորի յուրաքանչյուր կետ հավասարապես է հեռացված կենտրոնից։

8-2.Շրջանագիծի երկու կետ միացնող հատվածը կոչվում է լար ,իսկ շրջանագծի կենտրոնով անցնող լարը կոչվում է տրամագիծ , շրջանագծի երկու կետերի միջև ընկած մասը կոչվում է աղեղ։

8-3.Այն ուղիղը ,որը շրջանագծի հետ հատվում է մի կետում կոչվում է շրջանագծի շոշափող։

8-4.Երբ շրջանագծի կենտրոնը միացնում ենք շոշափման կետի հետ,շառավիղը շոշափողի հետ կազմում է ուղիղ անկյուն։

8-5․Նույն կետից տարած շոշափողները իրար հավասար են։Երբ այդ կետը միացնում ենք կենտրոնին, առաջացած անկյունները իրար հավասար են ։

8-6.Եթե ուղւղը հատում է շրջանագիծը մեկ կետում և ուղղահայաց է շառավղին,ապա այդ ուղիղը շոշափող է։

8-7.Եթե տրամագիծը ուղղահայաց է լարին,ապա լարը կիսում է երկու հավասար մասի և լարով կազմված աղեղը կիսում է երկու հավասար մասի։

8-8.Այն անկյունը,որի գագաթը շրջանագծի կենտրոնն է, կոչվում է Կենտրոնական անկյուն։

8-9.Շրջանագծի աղեղային չափը որոշվում է աղեղի վրա հենված կենտրոնական անկյան չափով։

8-10.Այն անկյունը ,որի գագաթը շրջանագծի վրա է,իսկ կողմերը հատում են շրջանագիծը,կոչվում է Ներգծյալ անկյուն։

Оставьте комментарий