Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին

Հարցեր՝

  • Նշել զինծառայողի առնվազն 5 իրավունք
  • Զինծառայողները, որպես ծայրահեղ միջոց, անհատապես կամ ստորաբաժանման կազմով զենք գործադրելու իրավունք ունեն`

1.Զինծառայողները, զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ծառայությունից դուրս ժամանակ ունեն զենք պահելու, կրելու, գործադրելու և օգտագործելու իրավունք: 


2.Զինծառայողները, որպես ծայրահեղ միջոց, անհատապես կամ ստորաբաժանման կազմով զենք գործադրելու իրավունք ունեն,-զինծառայողներին և քաղաքացիական անձանց կյանքին կամ առողջությանը սպառնացող հարձակումից պաշտպանելու համար, եթե հնարավոր չէ նրանց պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով.

3.Զինծառայողները, որպես ծայրահեղ միջոց, անհատապես կամ ստորաբաժանման կազմով զենք գործադրելու իրավունք ունեն զենքին կամ ռազմական տեխնիկային բռնի տիրանալու փորձի կասեցման համար, եթե հնարավոր չէ դրանք պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով.

4.Զինծառայողները, որպես ծայրահեղ միջոց, անհատապես կամ ստորաբաժանման կազմով զենք գործադրելու իրավունք ունեն-հանցագործություն կատարած կամ ծանր հանցագործության կատարման պահին բռնված և զինված դիմադրություն ցույց տվող անձին, ինչպես նաև զենքը հանձնելու օրինական պահանջը կատարելուց հրաժարվող զինված անձին մեկուսացնելիս, եթե այլ եղանակով ու միջոցներով հնարավոր չէ ճնշել դիմադրությունը կամ առգրավել զենքը:

Զինծառայողների իրավունքներն ու դրանց իրականացման կարգը, զինծառայության առանձնահատկությունների հաշվառմամբ, սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն Կանոնագրքով:

Ոչ ոք իրավասու չէ սահմանափակել զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները, որ սահմանված են Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և օրենսդրությամբ:

Զինծառայողների կողմից իրենց իրավունքների օգտագործումը չպետք է վնաս հասցնի հասարակության, պետության իրավունքներին և օրինական շահերին, զինվորական ծառայությանը, ուրիշ զինծառայողների և այլ քաղաքացիների իրավունքներին:

Պետությունը երաշխավորում է զինծառայողների սոցիալական և իրավական պաշտպանությունը, միջոցներ է ձեռնարկում նրանց համար բավարար և արժանի կենսամակարդակ ապահովելու, ծառայության և կենցաղի պայմանների բարելավման ուղղությամբ:

Զինծառայողների իրավունքների ապահովումը և պահպանումը դրվում են տարածքային կառավարման մարմինների, զինվորական կառավարման մարմինների, հրամանատարների (պետերի) և իրավապահ մարմինների վրա:

Նախքան զինվորական երդում տալը զինծառայողը չի կարող նշանակվել զինվորական պաշտոնի, ընդգրկվել մարտական խնդիրների կատարման գործում (մարտական գործողությունների, մարտական հերթապահության, պահակային ծառայության կատարմանը):

  • Նշել զինծառայողի առնվազն 5 պարտականություն

1.Զինծառայողը պարտավոր է`հավատարիմ լինել զինվորական երդմանը, անձնուրաց կերպով ծառայել իր ժողովրդին, արիաբար, հմտորեն, չխնայելով սեփական արյունը և նույնիսկ կյանքը, պաշտպանել Հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը:

2.Զինծառայողը պարտավոր է խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, կատարել զինվորական կանոնադրությունների պահանջները.

3.Զինծառայողը պարտավոր է մշտապես տիրապետել ռազմական մասնագիտական գիտելիքներին, կատարելագործել սեփական իմացությունը և զինվորական վարպետությունը.

4.Զինծառայողը պարտավոր է լինել ազնիվ, կարգապահ և խիզախ զինվորական պարտքի կատարման ժամանակ, ցուցաբերել խելամիտ նախաձեռնություն.

5. Զինծառայողը պարտավոր է բարձր պահել զինվորական ընկերասիրությունը, չխնայելով կյանքը` ընկերներին փրկել վտանգից, նրանց օգնել խոսքով ու գործով, հարգել նրանցից յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը, իր և ուրիշ զինծառայողների նկատմամբ թույլ չտալ կոպտություն և ծաղրուծանակ, նրանց հեռու պահել անարժան արարքներից.

Օգտվել կից հղումից

Առաջադրանք՝

  • Կարդալ Զինվորական ծառայության մասին օրենքը
  • Սևով դուրս գրել այն կետերը որոնց հետ կան անհամաձայնություններ
  • Ավելացնել կետեր, որոնք ըստ ձեզ պետք է լինեին օրենքում, սակայն չկան և հիմնավորել

Աշխատանքի երկրորդ փուլ՝

  • Սահմանել զինվորական կոչումները և նշել դրանց տրման կարգերը

Դատական համակարգը Հայաստանում

Հակակոռուպցիոն Դատարան

Հարցեր՝

  • Ով է դատավորը

Դատավոր, պետության անունից դատարաններում արդարադատությունն իրականացնող պաշտոնատար անձ։

Դատավոր է վճռաբեկ դատարանի նախագահի, պալատների նախագահների և դատավորների, ինչպես նաև առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի դատավորի կամ դատարանի նախագահի պաշտոնում օրենքով սահմանված կարգով նշանակված անձը[1]։

Յուրաքանչյուր դատավոր օժտված է արդարադատություն իրականացնելու իրավասությամբ։

  • Դատավորը կարող է զբաղվել քաղաքականությամբ

Դատավորը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, մասնակցել նախընտրական քարոզչությանը կամ ցանկացած այլ ձևով զբաղվել քաղաքական գործունեությամբ:

Դատավորը չի կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

Դատավորը չի կարող լինել պետական իշխանության կամ տեղական ինքնակառավարման որևէ ներկայացուցչական մարմնի անդամ:

Դատավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

  • Դատավորը կարող է զբաղվել ձեռնարկատիրությամբ
  • Դատական իշխանությունները արդյոք ինքնուրույն են

Դատական իշխանությունները լիովին անկախ են պատությունից և բոլոր որոշումներ ու օրենքները կայացնում են անկախ որոշմամբ, չկազմելով որոշումներն ու օրենքները պետության միջոցով։

  • Նշել օրենքի էական խախտում, որը կարող է թույլ տալ դատարանը և առաջարկեք ելք վերջինիս համար

Ընթացք՝

Ուսումնասիրել ՝

Սահմանադրական դատարանը

Ընդհանուր իրավասության դատարանը

  • Առաջին ատյանի
  • Վերաքննիչ
  • Վճռաբեկ դատարանները

Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքներն ու ազատությունները

/10.03.23/

Կարդալով ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ Հոդվածները կազմակերպել քննարկում

Նախագծի ընթացք՝

  • Յուրաքանչյուր սովորող իր իսկ ցանկությամբ ընտրում է օրենքից որևէ հոդված և կադրում դրա կետերը
  • Ամեն մի կետ կարդալիս բլոգում կատարում է գրառում, թե ինչպես է ընկալում այն
  • Բլոգում գրառում կատարելուց հետո քննարկում է այն դասավանդողի և դասընկերների հետ

Նպատակ՝

  • Զարգացնել սովորողների իրավատեղյակությունը
  • Նպաստել սովորողների կողմից օրենքների յուրացմանը
  • Ծանոթանալ քաղաքացիական իրավունքներին

Խնդիր՝

  • Կարդալ օրենքները
  • Կազմակերպել քննարկումներ, բրեինստորմինգներ

ՄԱՍ III
Հոդված 9

  • 1. Յուրաքանչյուր մարդ ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոք չի կարող ենթարկվել քմահաճ ձերբակալման կամ կալանքի տակ պահվելու: Ոչ ոք չպետք է զրկվի ազատությունից այլ կերպ, քան այնպիսի հիմքերով և այնպիսի ընթացակարգին համապատասխան, որոնք սահմանված են օրենքով:
  • 2. Յուրաքանչյուր անձի ձերբակալման ժամանակ նրան հայտնում են ձերբակալման պատճառները և շտապ կարգով հաղորդվում է նրան ներկայացվող ամեն մի մեղադրանք:
  • 3. Քրեական մեղադրանքով յուրաքանչյուր ձերբակալված կամ կալանավորված անձ շտապ կարգով հասցվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որին օրենքով պատկանում է դատական իշխանության իրականացման իրավունքը, և որն ունի պատշաճ ժամկետում դատական քննություն վարելու կամ ազատելու իրավունք: Դատական քննության սպասող անձին կալանքի տակ պահելը ընդհանուր կանոն չպետք է լինի, բայց ազատումը կարող է կախման մեջ դրվել դատարան ներկայանալու, ցանկացած փուլում դատական քննության ներկայանալու և, անհրաժեշտության դեպքում, դատավճիռն ի կատար ածելու համար ներկայանալու երաշխիքներ տալուց:
  • 4. Ձերբակալման կամ կալանքի տակ պահվելու հետևանքով ազատազրկված յուրաքանչյուր անձ օժտված է դատարանում իր գործի քննության իրավունքով, որպեսզի այդ դատարանը կարողանա անհապաղ որոշում կայացնել նրա ձերբակալման օրինականության վերաբերյալ և նրան ազատելու որոշում կայացնի, եթե ձերբակալումն անօրինական է:
  • 5. Յուրաքանչյուր ոք, ով եղել է անօրինական ձերբակալման կամ կալանքի տակ պահվելու զոհ, իրավունք ունի հայցային ուժ ունեցող փոխհատուցման:

1.Ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում:Ոչ մեկ չի կարող առանց պատճառի անձին զրկել ազատությունից կամ անհիմն ձերբակալել:

2.Երբ ձերբակալում են անձին պետք է ներկայացնեն մեղադրանք, ասեն թե ինչ օրենք է խախտել և ինչում է մեղադրվում նաև ինչ իրավունքներ նա ունի:


3.Յուրաքանչյուր անձի ձերբակալելուց հետո նրա գործով զբաղվում է դատավորը, մինչև նշված դատի օրը նա կարող է ազատության մեջ լինել ,բայց չպետք է լքի քաղաքը, որտեղ բնակվում է և ներկայա դատին ճիշտ ժամանակին:


4.Անձին կալանավորելուց հետո դատարանը պետք է արագ որոշում կայացնի նրան կալանքի տակ պահելու կամ բաց թողնելու վերաբերյալ:

5.Ցանկացած ոք ում կալանքի տակ են պահել անօրինական, իրավունք ունի փոխատուցում պահանջելու:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հացեր՝

  • Որն է պարտադիր կամ հարկադիր աշխատանքը
    Աշխատանքը համարվում է հարկադիր կամ պարտադիր ,եթե աշխատանք կատարող կամ ծառայություն մատոցող անձը չի տվել իր համաձայնությունը:Այսինքն աշխատանքը կատարում է սպառնաիքի,պատժի տակ:
  • Աշխատանքային պայմանագրի կնքման նախադրյալները
    1. Գործատուն իրավունք ունի ինքնուրույն, ուղղակիորեն (առանց մրցութային կամ այլ ընթացակարգերի) համալրելու թափուր կամ նոր ստեղծված աշխատատեղերը` կնքելով սույն օրենսգրքով նախատեսված աշխատանքային պայմանագրեր: Աշխատող փնտրող գործատուն կարող է թափուր կամ նոր ստեղծված աշխատատեղերը համալրել նաև իր կազմակերպած մրցույթով կամ օգտվել համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների ծառայություններից: Թափուր աշխատատեղերի համալրման նպատակով մրցույթի կազմակերպման և անցկացման, ինչպես նաև մրցույթում հաղթած անձանց հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանում է գործատուն:
  • Աշխատանքային փորձաշրջան որ դեպքում է սահմանվում
  • Նոր աշխատակիցը փորձաշրջան է անցնում, որպեսզի տեսնեն նա համապատասխանում է այդ աշխատանքին, թե՝ ոչ:
  • Նշել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ըստ տարիքային խմբերի
  • Աշխատանքային պայմանագիր կնքելու համար գործատուն պարտավոր է պահանջել հետևյալ փաստաթղթերը.

1) անձը հաստատող փաստաթուղթ.

2) սոցիալական ապահովության քարտ կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշ կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանք.

3) կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայական, եթե աշխատանքային օրենսդրությանը համապատասխան` աշխատանքը կապված է որոշակի կրթության կամ մասնագիտական պատրաստվածության հետ.

4) տեղեկանք առողջական վիճակի մասին (սանիտարական գրքույկ), եթե աշխատանքային պայմանագիրը կնքվում է այնպիսի աշխատանքների համար, որոնք պահանջում են սկզբնական և պարբերական բժշկական զննություն, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան քաղաքացիների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու ժամանակ: Այդպիսի աշխատանքների ցանկը և տեղեկանքի (սանիտարական գրքույկի) ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

5) ծնողներից մեկի, որդեգրողի կամ հոգաբարձուի կամ խնամակալի գրավոր համաձայնությունը, եթե աշխատանքի է ընդունվում մինչև տասնվեց տարեկան անչափահաս քաղաքացին.

6) օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:

  • Նշել գրանցմամբ աշխատողի առավելությունները
    Գրանցված աշխատակիցը կարող է բողոքրակել եթե խախտվեն իր իրավունքները:
    Գրանցված աշխատողը աշխատած տարիների դիմաց ունենում է աշխատանքային գրքույկում գրանցված փորձ:
  • Ներկայացնել աշխատանքային փորձաշրջանը ըստ օրենքի
    Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ` նախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար: Փորձաշրջանի մասին պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով:
  • 2. Փորձաշրջանի ընթացքում աշխատողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք սահմանված են սույն օրենսգրքով, այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով:
  • 3. Փորձաշրջան չի կարող նախատեսվել, եթե աշխատանքի են ընդունվում`
  • 1) տասնութ տարին չլրացած անձինք.
  • 2) ընտրովի պաշտոն զբաղեցնողները, ինչպես նաև պաշտոնի նշանակման համար որակավորման քննություններ հանձնած կամ գործատուի մոտ կամ գործատուի նախաձեռնությամբ այլ վայրում ուսուցում անցած անձինք.
  • 3) գործատուների փոխադարձ համաձայնությամբ այլ աշխատանքի փոխադրվող անձինք.
  • 4) օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
  • 1. Փորձաշրջանի ժամկետը չի կարող երեք ամսից ավելի լինել, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
  • 2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մինչև վեց ամիս ժամկետով կարող է սահմանվել փորձաշրջան:
  • Աշխատանքային արձաակուրդ
    Ամենամյա արձակուրդն աշխատանքային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար: Այդ ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը (պաշտոնը) և վճարվում է միջին աշխատավարձը:
    Ամենամյա արձակուրդը լինում է նվազագույն, երկարացված և լրացուցիչ:

    Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր:
    Երկարացված` 25 աշխատանքային օր տևողությամբ` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և 30 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, ամենամյա արձակուրդ տրամադրվում է աշխատանքի հատուկ պայմաններում աշխատող առանձին կատեգորիայի աշխատողների, որոնց աշխատանքը կապված է մտավոր և հուզական գերլարվածության կամ մասնագիտական ռիսկի հետ:
  • Ամենամյա լրացուցիչ արձակուրդ տրամադրվում է`
  • 1) աշխատանքի վնասակար և վտանգավոր պայմաններում աշխատողներին.
  • 2) չնորմավորված աշխատանքային օրով աշխատողներին.
  • 3) հատուկ բնույթի աշխատանքներում աշխատողներին:
  • Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  • Աշխատանքից ազատում
  • Աշխատանքային պայմանագիրը լուծվում է`
  • 1) կողմերի համաձայնությամբ
  • 2) պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում.i
  • 3) աշխատողի նախաձեռնությամբ
  • 4) գործատուի նախաձեռնությամբ.
  • 5) աշխատողի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում.
  • 6) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության դեպքում, որին համապատասխան` աշխատողը ենթարկվել է այնպիսի պատասխանատվության, որը հնարավորություն չի տալիս շարունակելու աշխատանքը.
  • 7) եթե օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողը զրկվել է որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից.
  • 8) եթե աշխատողը մինչև տասնվեց տարեկան է, և ծնողներից մեկը, որդեգրողը կամ հոգաբարձուն կամ խնամակալը, նրա առողջության նկատմամբ հսկողություն իրականացնող բժիշկը կամ տեսչական մարմինը պահանջում է աշխատանքային պայմանագրի լուծում.
  • 9) աշխատանքի էական պայմանները փոփոխվելու դեպքում.
  • 10) ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում.
  • 11) աշխատողի մահվան դեպքում.
  • 12) աշխատանքի ընդունվելիս աշխատողի ներկայացրած տեղեկատվությունը կեղծ լինելու դեպքում.
  • 12.1) աշխատողի և գործատուի համաձայնությամբ սահմանված փորձաշրջանի արդյունքներով.
  • 13) աշխատանքի ընդունվելիս որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից զրկված լինելու փաստը աշխատողի թաքցնելու դեպքում:i

Լրամշակված կետեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

Տարօրինակ օրենքներ տարբեր երկրներում

Նիդեռլանդներ/ամենակարճ աշխատանքային շաբաթը

Նիդեռլանդների Թագավորության բնակիչներն շատ հաջողակ են. պաշտոնական աշխատանքային շաբաթը երկրում տևում է ընդամենը 27 ժամ (2018 թվականի դրությամբ): Ասիայում աշխատողներն էլ ավելի բարդ է, այնտեղ աշխատանքային շաբաթը կարող է գերազանցել 60 ժամը։

Ֆիլիպիններ/ամենակարճ արձակուրդը

Ամբողջ աշխարհից հանգստացողները գալիս են Ֆիլիպիններ, իսկ իրենք՝ ֆիլիպինցիները, շատ հազվադեպ են հանգստանում՝ տարին ընդամենը հինգ օր: Համեմատության համար նշենք, որ պաշտոնական արձակուրդի տևողության առումով առաջատարները՝ հիմնականում Եվրոպայի երկրները, հանգստանում են տարեկան ավելի քան 25 օր։ Այնուամենայնիվ, կա հակառակ օրինակ. ԱՄՆ-ում պարտադիր արձակուրդ ընդհանրապես չի տրամադրվում, և գործատուներն իրավունք ունեն իրենց հայեցողությամբ սահմանել դրա ժամանակն ու տևողությունը։ Աշխարհի շատ երկրներում գործում է «որքան երկար է ծառայության երկարությունը, այնքան երկար է արձակուրդը» սկզբունքը, այսինքն՝ ծառայության մեջ անցկացրած յուրաքանչյուր տարվա հետ հանգստյան օրերի թիվն ավելանում է։

Եգիպտոս/աշխատավարձերի տարեկան բարձրացում

Եգիպտոսի աշխատանքային օրենսդրության տարբեր հատկանիշներից է աշխատավարձի տարեկան ինդեքսավորումը։ Վերահաշվարկը տեղի է ունենում անկախ նրանից, թե այդ ժամանակահատվածը ֆինանսական առումով հաջող է եղել ընկերության համար, թե ընդհակառակը՝ բարդ։ Ընդ որում, աշխատողը կարող է հույս դնել իր աշխատավարձի առնվազն կեսի վրա միայն այն պատճառով, որ նա ներկա է աշխատանքին (Նաև կարող է ընդհանրապես չկատարել իր պարտականությունները):

Արգենտինա/ամենաշատ պետական ​​տոները

Արգենտինացիները տարեկան 19 օր հանգստանում են պետական ​​և ազգային տոների շնորհիվ։ Ամեն ինչ նշվում է՝ սկսած Անկախության տոնից և ազգային դրոշի տոնից մինչև Կոլումբոսի տոն և Զատիկ: Թերևս պաշտոնական տոների առատությունն է ազդել արգենտինական արձակուրդի տեւողության վրա, որը մի համեստ տասնօրյակ է։

Աղբյուր՝https://www.vokrugsveta.ru/article/297165/

{Իրավունք/ դասարանական աշխատանք}

Համեմատություն/Մխիթար Ս. ներքին կարգապահական կանոներ-երեխաների իրավունքներ:

https://www.mskh.am/am/71245—https://www.arlis.am/documentview.aspx?docID=69115

Համեմատություն

Ես ծանոթացա և երեխայի իրավունքներին և Մխիթար Սեբաստացու դպրոցի ներքին կարգապահական կանոներին:Իմ կարծիքով ոչմի ավելորդ Մխիթար Ս. կարգապահական կանոների մեջ օրենք չկա:Ես լիովին համաձայն եմ և հետևում եմ այդ օրենքներին:

/Իրավունք/Ինքնաստուգում

Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ուսուցի՞չ է:
Այո:Ամեն հասուն մարդ ով գործ ունի երեխաների հետ շատ պատասխանատու պետք է լինի:Կարևոր չէ ունենալ ուսուսչու պարտականություն երեխան կարող է տարբեր մարդկանցից տարբեր բաներ սովորել:Դպրոցի յուրաքանչյուչ մանկավարժական աշխատող կարող է լինել ուսուցիչ:
Դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ մանկավարժական աշխատո՞ղ է:
Բոլոր ուսուցիչները աշխատում երեխաների հետ:Այո նրանք մանկավարժական աշխատող են:
Ուս. հաստատությունում ովքե՞ր են վարչական աշխատողները:
Վարչական աշխատողները դա՝տնօրենն է ,և գրասենյակի ղեկավարը,ուսուցիչը,կազմակերպիչը:
Ուս. հաստատությունում ովքե՞ր են մանկավարժական այլ աշխատողները:
Մանկավարժական այլ աշխատողներն են ՝հոգեբանը,կազմակերպիչը,դասղեկը,գրադարանավար:


Իրավունք/Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները

7. 31 հոկտեմբեր-12 նոյեմբեր
Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 27-րդ հոդվածի հետ։
    Իրավունք ունի
    1.Ամեն մանկավարժ իրավունք ունի առաջնահերթ պաշտպանել ինքը իրեն ամեն տեսակի ճնշումներից:
  • Իմ կարծիքով մարդ է թե ուսուցիչ մեկ է պետք է պաշտպանի ինքը իրեն:Ոչ մեկ իրավունք չունի մեկը մյուսին նեղացնելու կամ ճնշելու:Ամեն մեկը պետք է կարողանա առաջնահերթ ինքը իրեն պաշտպանել:
    2.Մանկավարժը,ուսուցիչը իրավունք ունի սովորողի դեմ բողոքել և հեռացնել:
  • Պարտավոր է
    Ուսուցիչը պառտավոր է հարգել սովորողի իրավունքները:
    Ոչմի ուսուցիչ,սովորող չի կարող մեկը մյուսի իրավունքը խաղտել:Հիմա շատ դպրոցներում շատ ուսուցիչներ խաղտում են սովորողի իրավունքները,և սովորողները չգիտեն ,որ նրանք այդքան շատ իրավունքներ ունեն:Այդպես երեխաները կհասկանան ինչ է իրավունքը:
  • Ուսուցիչը պարտավոր է միշտ հետաքրքրված լինել երեխայի վիճակով,և միշտ կապ ունենալ ծնողների հետ
  • Շեղատաժով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Բոլդով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Շեղատառով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Մանկավարժական աշխատողն իրավունք ունի`

1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.

3) մասնակցելու ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.

4) բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.

5) առաջարկներ ներկայացնելու առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման վերաբերյալ.

6) oգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից` ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան.

7) ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ` իր ընտրությամբ օգտագործելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր և ուսուցողական նյութեր, ձեռնարկներ և սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.

8) պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.

9) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.

10) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահման

11) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան` մշակելու և իրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ.

12) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.

13) դիմելու արտահերթ ատեստավորվելու կամ որակավորման համապատասխան տարակարգ ստանալու համար.

13.1) ինքնուրույն և իր միջոցներով մասնակցելու վերապատրաստումների.

14) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:

Մանկավարժական աշխատողը պարտավոր է`

1) հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատություները, պատիվն ու արժանապատվությունը.

2) նպաստել երեխայի կրթության իրավունքի իրացմանը` հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.

3) նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.

4) ապահովել սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներով նկարագրված գիտելիքը, հմտությունները, արժեքները և դիրքորոշումները, նպաստել կարողունակությունների ձևավորմանը.

5) հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.

6) համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.

7) համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

7.1) իր պաշտոնի նկարագրին համապատասխան` մասնակցել վերապատրաստումների` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն.

8) պահպանել ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով, ներքին կարգապահական կանոններով և ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոններով (վարքականոնով) սահմանված պահանջները, ապահովել ուսումնադաստիարակչական գործառույթները.

9) սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.

10) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ:

3. Մանկավարժական աշխատողների համար ուսումնական հաստատության, նրա հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր:

Իրավունք/Գնահատում

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը

Գործնական աշխատանք․ հենվելով սեփական փորձի վրա  պատասխանեք հարցերին․

  • ե՞րբ եք գնահատվում
    Գնահատվում եմ այն ժամանակ երբ գոհ եմ իմ աշխատանքից:Եթե ուսուցիչնել է գոհ իմ աշխատանքից նա գնահատում է բարձր:Ես ինձ գնահատում եմ բարձր միյայն այն ժամանակ եթե գործը արված է իդիալական:Ուսուցիչի գնահատականով ես հասկանում եմ իմ արած գործի աստիճանը:
  • ո՞վ է գնահատում
    Գնահատում է ուսուցիչը:Ամեն ուսուցիչ տալիս է իր կարծիքի համապատասխան գնահատական:Մի ուսուցիչի համար թույլ ես սովորում մի ուսուցիչի համար լավ:Առաջինը իմ աշխատանքը ինձ մեջ գնահատում եմ ես ,և հետո նոր ուսուցիչները:
  • ի՞նչն են գնահատում
    Գնահատում են աշխատանքը,գիտելիքը,կարողությունները:
  • ինչպե՞ս են գնահատում
    Գնահատում են իրենք գնահատակաները հիմնավորելով և տալիս են հնարավորություն փոխել նրանք:

Պատասխանեք «Ինչո՞ւ գնահատել» հարցին։
Ամեն տեսակի գործ անելուց հետո միշտ լսում ես ուրիշի գնահատականը: Գնահատելը դա լավ,ճիշտ բան է: Ամեն գործ պետք է գնահավի:Գնահատականով են շատ երեխաներ մոտիվացվում և փորձում սովորել ավելի լավ: Մատյանի գնահատականը դա ուղակի թիվ է,իսկ եթե ուսուցիչը գովում է արդեն ստանում ես ուսուսչու կողմից բարձր գնահատական:Ոչ միայն կարելի է թվով գնահատել նաև կարելի է խոսքերով:

https://www.mskh.am/am/44761 -գնահատումը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում

Փորձեք մեկնաբանել «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։

Սովորողներին խրախուսելը շատ ճիշտ է: Եթե մոտիվացիա կա ուրեմն սովորելը հաճելի կլինի:Գնահատել պետք է արդար: Չպետք է խղճալ սովորողին և բարձրացնել գնահատականը: Սովորողներին պետք է ամեն ձև խրախուսել ,և ամեն սովորողի տարբեր միջոցներով: Կարող է մեկը գնահատականից չի խրախուսվում ,պետք է ուրիշ միջոց գտնել: Շատ դպրոցներում գնահատականը իջեցնում են ,որ սովորողները լավ սովորեն ,բայց դա սխալ է:Ինչքան էլ երեխան լավ,վատ սովորի մեկ է պետք է արդար գնահատվի:Ես ինքս մոտիվացվում եմ աշխատել ավելի լավ գնահատականի պատճառով:

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի գործառույթներ։

Գնահատման հիմնական գործառույթներ են` սովորողի ուսումնական գործունեության և առաջադիմության գնահատումը, ինքնակրթության և ինքնագնահատման, կրթական մի աստիճանից մյուսին անցման հնարավորության ապահովումը, կրթության շարունակականության խրախուսումը, սովորողին ներկայացվող պահանջների կատարման, ուսումնական նյութի յուրացման աստիճանի բացահայտումը, դպրոցի գործունեության արդյունավետության բացահայտումը, ուսուցիչ-սովորող համագործակցային հարաբերությունների զարգացումը, սովորողի հետ տարվող անհատական աշխատանքի բովանդակության և ծավալի ճշգրտումը:

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի սկզբունքներ։
Ամենա գլխավոր սկզբունքներն են ինձ համար՝ արդար,հիմնավորված,հնարավորություն փոխելու :

«13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝

1) գիտելիք.

2) հմտություն.

3) դիրքորոշում.

4) արժեքային բաղադրիչ:» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին VI 

Այս բաղադրիչներից ո՞րը ի՞նչ ձևով կգնահատեք։ Բերեք օրինակներ։

Իրավունք/Ինչ իրավունքներ ունեն սովորողները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 20-րդ հոդվածի հետ։
    1.Սովորողը իրավունք ունի ծնողի թույլտվությամբ հրաժարվել առարկայից:
    2.Սովորողը իրավունք ունի դասի ընթացքում առանձ թույլտվություն վերձնելու գնալ պետքարան:

    3.Սովորողը իրավունք ունի ծնողի հետ հրաժարվել ուսուցիչից, եթե ուսուցիչը նրան հոգեբանական կամ ֆիզիկական վնաս է հասցրել:
    4.Սովորողը իրավունք ունի զանգերի պատասխանել դասի ընթացքում:
    5.Սովորողը իրավունք ունի ինքը վորոշել իր մազերը ներկել և այլն:

Սովորողն իրավունք ունի`

1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.
2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.
3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.
3.1) ստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն ուղղված աջակցություն.
4) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.
5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.
6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.
7) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.
9) օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:

  • Շեղատառ նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Բոլդով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.

Իմ կարծիքով ուսուցիչի կողմից բոլոր տեսակի վնասների դեպքում սովորողը կարող է բողոքել ուսուցիչի դեմ:Այս կետը ինձ համար շատ կարևոր է: Այս կետին պետք է հետևեն բոլոր տարիքի ուսուցիչները: Ամեն մի փոքր ֆիզիկական հոգեբանական վնասը կարող է խանգառել հետագայում երեխային: Ամեն ձև պետք է պայքարել ,որ այդպիսի ուսուցիչները դուրս կորչեն դպրոցներից :

8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.
Այս կետը ևս կարևոր է ինձ համար: Այս կետին պետք է հետևեն առաջնահերթ: Սովորողը պետք է,կարող է հանգիստ արտահայտել իր սեփական կարծիքը ,և ուսուցիչը իրավունք չունի երեխայի սեփական կարծիքը ճնշել: