Հունվարյան ձմեռային ճամբար․երրորդ օրվա լուսաբանում

Հունվարի 11-ին մեր ճամբարային օրը սկսվեց նորից ընդհանուր պարապմունքով: Պարապմունքից հետո, ինչպես ամեն օր, նախ ընկեր Վարդանի հետ վերհիշեցինք օրվա անելիքները։ Ըստ այսօրվա օրակարգի, ժամը 09։20-10։55 մասնակցեցինք մարմնամարզական պարապմունքին՝ ընկեր Անդրանիկ Դարբինյանի ղեկավարությամբ: Մեզ հետ միասին մասնակցում էին նաև այլ ջոկատներ, որոնց հետ միասին մարզվեցինք, մարզական խաղեր խաղացինք․․․ամեն ինչ շատ հավես անցավ։

Մարմնամարզական պարապմունքից հետո այցելեցինք Վիգեն Ավետիսի Քանդակի դպրոց՝ ընկեր Ալիսի օգնությամբ կավից պատրաստելու Տիգրան Մեծի դիմապատկերով դրամներ։

Պետք է ասեմ, որ մեզ մոտ ստացվեց աշխատանքը, վերջնական արդյունքը յուրաքանչյուրիս մոտ տարբեր էր, և շատ հետաքրքիր է, որ յուրաքանչյուրիս մոտ նույն կերպարը տարբեր կերպ արտացոլվեց։

Քանդակի դպրոցում մեր աշխատանքն ավարտելուց հետո քայլքով վերադարձանք Մայր դպրոց, որտեղ էլ ամփոփեցինք ճամբարային երրորդ օրը և քննարկեցինք հաջորդ օրվա անելիքները։

Սա դեռ ձմեռային ճամբարի առաջին շաբաթն է, իսկ ես վստահ եմ՝ դեռ շատ հետաքրքիր նախագծեր և ճամփորդություններ են մեզ սպասվում:

Оставьте комментарий