Աշխարհագրություն/երկրներ որոնք նման են Հայաստանին

Լիխտեյնշտեյն

Լիխտենշտեյնը Հայաստանին չափազանց նման է իր լանդշաֆտով․ այն գրեթե 90%-ով շրջապատված է սարերով (Հայաստանի 84%-ն է լեռնային)։ Ինչպես Հայաստանը, այնպես էլ Լիխտենշտեյնը միջանցք են արևելքից-արևմուտք ընկած մյուս երկրների համար։ Ինչպես Հայաստանը այդպես էլ՝ Լիխտենշտեյնն էլ ելք չունի դեպքի ծով։ Փոխարենն ավելի հաջողակ է հարևանների պահով, քանի որ հրաշալի հարաբերություններ ունի հարևան Շվեյցարիայի ու Ավստրիայի հետ։

Տաջիկստան

Տաջիկստանը ելք դեպի ծով չունի,ինչպես հայաստանը, քանի որ գտնվում է Կենտրոնական Ասիայի հենց կենտրոնում։ Բացի այդ, տարածաշրջանում միակ իրանական լեզվախմբի ժողովուրդը լինելով, շրջապատված է թյուրքական ու արաբական լեզվախմբի, մշակույթի երկրների հետ։ Հարևան Աֆղանստանի, Չինաստանի, Ղրղզստանի հետ այդքան էլ լավ հարաբերություններ չունի։ Ինչ վերաբերում է խաչմերուկային դիրքին, Տաջիկստանը միանշանակ միջանցք է հանդիսանում Կենտրոնական Ասիայի հյուսիսային ու հարավային մասերն իրար միացնելու առումով։ Ի դեպ, երկրի լանդշաֆտը շատ է նման Հայաստանին․ գրեթե 70%-ը լեռնային մակերևույթ է, (Հայաստանի 84%-ն է լեռնային) մնացածը՝ անտառային ու անապատային։ Չափսերով, տնտեսական դժվարություններով ու աշխարհագրական դիրքով էլ է նման Հայաստանին։

Թուրքիա

Թուրքիան մեր թշնամին է ,բայց մեկ է նմանություններ կան:Նման ենք իրար հարևաների հետ հարաբերություններով:Ժամանակ առ ժամանակ Թուրքիայում խոսում են հարևանների հետ լավ հարաբերությունների անհրաժեշտության մասին, այդուհանդերձ, Թուրքիան թշնամանքի հասնող լուրջ խնդիրներ ունի իր բոլոր հարևանների՝ Հայաստանի, Իրաքի, Սիրիայի, Հունաստանի, Կիպրոսի, որոշակիորեն՝ նաև Բուլղարիայի հետ: Վերջինս մի նմանություն էլ ունի Հայաստանի հետ, որ առավել ուժգին է արտահայտված․ դա խաչմերուկային բնութագիրն է, քանի որ այդ երկիրը բառացիորեն գտնվում է երկու մայրցամաքների՝ Եվրոպայի և Ասիայի վրա, և այդ տարածաշրջանները կապում է իրար։ Միակ բանը, որով Թուրքիան տրված բնութագրով տարբերվում է մեզնից՝ ելքն է դեպի ծով։ Չորս ծովերի ջրեր են ողողում վերջինիս ափերը, իսկ Դարդանելլի և Բոսֆորի նեղուցներով Թուրքիան իրար է կապում Էգեյան, Միջերկրական ու Սև ծովերը։

Оставьте комментарий