Կենսաբանություն

Թռչունները տաքարյուն կենդանիներ են։ Մարմնի ջերմաստիճանը բավականին բարձր է և կայուն։ Կարող է հասնել +40-+43 °С: Ձմռանը թռչունների ջերմաստիճանն օդի ջերմաստիճանին կարող է գերազանցել 60-70°С-ով և կախված չէ միջավայրի ջերմաստիճանից։

Թռչունների մարմինը կազմված է ոչ մեծ գլխից, երկար շարժուն պարանոցից, կլորավուն կամ ձվաձև իրանից և վերջույթներից։Նաև թռչյունների մաշկը բարակ է։Թռչյունների տարբեր տեսակների սնունդը տարբեր է դա կապված է ըստ կտուցի կամ ոտքերի ձևի՝ հաճախ կարելի որոշել թե ինչով է սնվում այս կամ այն թռչյունը։
Մոլորակի ամենախոշոր թռչունը համարվում է ջայլամը: Մարմնի բարձրությունը մինչև 270 սմ է, կենդանի զանգվածը՝ մինչև 136 կգ: Բնակվում են անապատներում, սավաննաներում:

Արուների փետուրները սև են, պոչն ու թևերը՝ սպիտակ: Էգերը գորշագույն են: Փետուրները փափուկ են: Կտուցը լայն է ու տափակ, աչքերը՝ խիտ թարթիչներով: Ոտքերը երկար են, ուժեղ, երկմատանի կարող են վազել 50 կմ/ժ արագությամբ։

Հայտնի է թռչյուների ավելի քան 9 հազար տեսակ։Հայաստանում կա 346 տեսակների թռչյուն։