🐸Երկենցաղներ 🐸

Երկկենցաղներները ապրում են տարբեր քաղցրահամ ջրավազաններում, ստվերոտ ու խոնավ անտառներում, ճահճուտներում։ Դրանց մեծամասնությունը անպոչ է, ունի լայն ու կարճ մարմին (գորտեր, դոդոշներ, ծարագորտեր)։ Մի մասն էլ մողեսանման է ունի պոչ (սալամանդրներ, տրիտոններ), կամ որդանման է (որդուկներ)։
Երկկենցաղների մաշկը մերկ է ու խոնավ։ Մաշկի մեջ կան լորձ արտադրող գեղձեր։ Լորձը պաշպանում է մաշկը մանրէներից։
Հայտնի են երկկենցաղների մոտ 4700 տեսակներ, որոնք ընդգրկված են երեք կարգերում՝ անոտների, պոչավորների և անպոչների։
Անոտների կարգում ընդրկված են մոտ 200 տեսակներ։ Ներկայացուցիչներից է որդուկը։
Պոչավորների կարգում ընդգրկված են մոտ 500 տեսակներ։ Դրանցից են սալամանդրները, տրիտոնները և այլն։
Անպոչների կարգում ընդգրկված են 3700-ից ավելի տեսակներ։ Առավել հայտնի են գորտերը, դոդոշները, ծառագորտերը և սխտորագորտերը։
Երկկենցաղները կարևոր դեր են կատարում սննդային շղթաներում։ Նրանք ոչնչացնում են հսկայական թվով վնասատու միջատներ։ Մեկ հեկտարի վրա դոդոշները ոչնչացնում են տարեկան մոտ 100․000 վնասատու միջատներ։

Երկկենցաղներ,դրանց դերը բնության մեջ — Դավիթ Եփրեմյանի բլոգ

Оставьте комментарий