Առցանց կրթության առաջադրանքներ

  • Թվարկել I-IV դարերի հայոց պատմության կարևորագույն իրադարձությունները: Վերջիններիս ընտրությունը հիմնավորել;
  • Ես ընտրել եմ մեր երկրի համար կարևոր երկու իրադարձություն՝Քրիստոնեության ընդունումը և Հայոց գրերի ստեղծումը:
  • Իմ կարծիքով այս երկու իրադարձությունները փոխել են մեր երկրի ճակատագիրը:
  • Քրիստոնեությունը մեր երկրում տարածվել է շատ կարևոր և ճակատագրական ժամանակահատվածում:Պարսկաստանը հզոր երկիր էր և ճնշում էր Հայաստանին , ուզում էր ենթարկել իրեն, հայերը պիտի պահպանեին իրենց ազգությունն ու պետականությունը։Այդ ժամանակ Պարսկաստանը պարտություն էր կրել Հռոմից և թուլացել էր։Հայաստանը թագավորում էր Տրդատ III -ը: Տրդատ III -ը ճիշտ կողմնորոշվեց, Գրիգոր Պարթևին ազատեց Խոր վիրապի բանտից և թույլ տվեց քրիստոնեություն քարոզել հայերին։301թ․ին Քրիստոնեությունը դարձավ պետական կրոն։Հայաստանում կառուցվեցին հազարավոր եկեղեցիներ և խաչքարեր,որոնք մեծ նշանակություն ունեցան երկրի մշակույթում և ճարտարապետության մեջ։

Գրիգոր Պարթևը եպիսկոպոս էր։Նրա շնորհիվ քրիստոնեությունը դառնում է Հայաստանի պետական կրոն։Մեր երկիրը լուսավորվում է նրա շնորհիվ։Այդ պատճառով նրան անվանում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ։

Գրիգրոր Լուսավորիչը երազ է տեսնում,որ Վաղարշապատի այն մասում, որտեղ Սուրբ կույսերի մարմիններն էին հանգչում,իջնում է Աստծո միակ որդին։Եվ այդ նույն տեղում 303թ․ին կառուցվում է Ս․ Էջմիածնի մայր տաճարը։Հետագայում քաղաքը վերափոխվում է Էջմիածնի։

Այբուբենի գյուտը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանը առաջին անգամ բաժանվել էր երկու հարևանների՝ Բյուզանդական կայսրության ու Սասանյան Պարսկաստանի միջև։ Դրա շնորհիվ ժողովրդի մեջ արմատացավ քրիստոնեական հավատը, որը դեռ մեկ դար առաջ՝ 301 թվականին ընդունվել էր հայոց պետության պաշտոնական կրոն, և ազգի պահպանումը ավելի ամրապնդվեց։ Ծեսերը ու արարողությունները արվում էին ոչ թե օտար լեզուներով (հունարեն, արամեերեն), այլ մայրենի՝ հայոց լեզվով: Այբուբենը, կրելով չնչին փոփոխություն (և, օ, ֆ տառերի հավելում), մինչ այժմ չի կորցրել իր արդիականությունը։Հայոց այբուբենը ստեղծում է Մեսրոպ Մաշտոցը 405թ.ին:

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոն գավառի Հացեկ կամ Հացեկաց գյուղում 362 թվականին։ Երիտասարդ հասակում ստանում է հունական և ասորական կրթություն և, գալով Վաղարշապատ, ծառայության է անցնում հայոց արքունիքի դպրատանը։

Նա հոգևորական է ձեռնադրվում և իր աշակերտների հետ գնում քարոզելու Գողթան գավառում (Նախճավան գավառի հարևանությամբ)։ Մաշտոցը համոզվում է, որ հունարենով և ասորերենով հնարավոր չէ ժողովրդի մեջ տարածել քրիստոնեությունը. չնայած արդեն 100 տարի էր անցել քրիստոնեության ընդունումից, սակայն ժողովրդի մեծ մասը դեռ պահպանում էր հեթանոսական կրոնն ու սովորույթները, քանի որ նոր կրոնն անհասկանալի էր ժողովրդի լայն զանգվածներին։ Քրիստոնեության դիրքերը հնարավոր էր ամրապնդել միայն այն դեպքում, երբ եկեղեցական արարողակարգը տարվի հայերենով, իսկ դրա համար անհրաժեշտ էր սեփական գրերի գոյությունը։ Անհրաժեշտ էր հայերեն թարգմանել «Աստվածաշունչ»-ը :

Մաշտոցը վերադառնում է Վաղարշապատ, որտեղ կաթողիկոս Սահակ Պարթևը նույնպես մտածում էր հայոց գրեր ստեղծելու մասին։ Վռամշապուհ Արշակունի (389-415) արքայի օգնությամբ նախ բերվում են Դանիելյան գրերը, սակայն շուտով համոզվում, որ դրանք չեն համապատասխանում հայերենի հնչյունային համակարգին։ Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Ասորիքի Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և 405 թվականին ստեղծում հայոց գրերը։ Գյուտից հետո Մաշտոցը գնում է Սամոսատ,այստեղ էլ նա թարգմանում է «Առակաց գրքից» առաջին հայերեն նախադասությունը՝

Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ— Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը

  • Սահմանել «Քրիստոնեություն» հասկացությունը և նրան առնչվող 10 հասկացություն;

Քրիստոնեությունն ընդունում է Հին կտակարանի ավանդությունը՝ միակ Աստծո մասին, բայց դրա հետ մեկտեղ այն նաև բերում է Սուրբ Երրորդության գաղափարը, ըստ որի՝ Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգին մի ամբողջական բնություն են։

  1. Մոնոթեիստական միաստվածություն, ավելի խորացված Երրորդության մասին ուսմունքով։ Ըստ քրիստոնեական հավատքի՝ աշխարհը արարվել է Միակ Աստծո կողմից, որն ունի երեք բնություն՝ Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգի։
  2. Աստված դիտարկվում է որպես կատարյալ Ոգի, Նա ոչ միայն ամենակարող և ամենագետ է, այլ նաև ունի անսահման բարություն և անվերջանալի սեր (Աստված սեր է)
  3. Ըստ քրիստոնեության՝ մարդկային կյանքն ամենամեծ արժեքն է։ Մարդը դիտարկվում է որպես հոգով անմահ, ստեղծված Աստծո կողմից իր նմանությամբ։ Ըստ կրոնի՝ բոլոր մարդիկ հավասար են Աստծո առաջ, և Նա ամեն դեպքում բոլորին սիրում է։ Աստված տվել է մարդկան ազատ կամքի իրավունք։
  4. Մարդու կատարյալության մասին ուսուցում, ըստ որի՝ մարդիկ կատարյալ են և ստեղծված են որ Սուրբ լինեն («․․․ Սուրբ եղեք, ինչպես Սուրբ է ջեր Երկնային Հայրը․․․»)
  5. Հոգևոր աշխարհի առաջնայնությունը ֆիզիկական աշխարհի նկատմամբ։ Աստված ֆիզիկական աշխարհի անառարկելի ղեկավարն է, որը տվել է այս Երկիրը մարդուն, որ վերջինս այստեղ իշխի և այստեղ իր ֆիզիկական մարմնի միջոցով կատարի իր Սուրբ պարտականությունը։
  6. Չարի սկիզբը համարվում է ոչ թե ֆիզիկական աշխարհը, այլ հոգևորը։
  7. Արդարների հարության մասին ուսուցում, ըստ որի արդարները պիտի հարություն առնեն և ժառանգեն ֆիզիկական աշխարհը։
  8. Աստծո՝ մարդկային կերպարանք ստանալու մասին ուսուցում՝ մարդկանց մեղքերից փրկելու, նրանց ճիշտ ուղղությամբ տանելու համար։ Ըստ քրիստոնեության՝ Հիսուս Քրիստոսը համարվում է Որդի Աստված, որը մարդկային կերպարանք ստացավ և որի խաչելությամբ մարդիկ փրկվեցին։

կարելի է ենթադրել, որ քրիստոնեությունը կարևորում է նաև ֆիզիկական աշխարհը՝ ձգտելով հաստատել ներդաշնակություն հոգևորի և ֆիզիկականի միջև։ Կրոնը չի մերժում դրանցից ոչ մեկը, բայց նաև նշում է հոգևորի առաջնահերթությունը և մնացածը համարում հոգևոր կատարելության հասնելու միջոց։

  • Վերլուծել անհատի դերը պատմության մեջ որևէ պետական կամ մշակութային գործչի օրինակով

Оставьте комментарий