Մաթեմ-վիկտորինա

Մասնակիցներ ՝  Արևմտյան դպրոցի  5․1-5․2  դասարանի սովորողներ

Ընթացքը՝

1-ին մաս՝ հետաքրքրաշարժ խնդիրներ

  • Տարին  ամենաշատը  քանի՞  կիրակի օր կարող է ունենալ։
  • 53
  • Ժամը քանիսն է հիմա, եթե օրվա ավարտին մնացել է 2 անգամ քիչ ժամանակ, քան անցել է։
  • 8
  • Երկու հոգի հեռախոսով զրուցում էին․

-Այսօր հինգշաբթի է,-ասաց նրանցից մեկը։

-Ո՛չ, այսօր ուրբաթ է, ասաց մյուսը։

Զարմանալի է, սակայան նրանք երկուսով էլ ճիշտ էին։ Ինչպե՞ս բացատրել։

Որովհետև տարբեր երկներում են։

  • Ճամփորդը ընկավ մի այնպիսի կղզի, որտեղ ապրողների  մի մասը  ճշտախոս է, մյուս մասը՝ ստախոս։ Մտնելով մի տուն՝  նա հանդիպեց  կղզու բնակիչներից մի քանիսին  և հարցրեց, թե նրանցից քանիսն են ստախոս։

-Մեզանից  գոնե մեկը  ստախոս է, պատասխանեց  բնակիչներից մեկը։

Ո՞վ է պատասխանողը․ ստախո՞ս, թե՞ ճշտախոս։

Ճշտախոսը։

  • Մեծ Պահքը սկսելուց ակլատիզ ենք պատրաստում, գլխին յոթ փետուր ամրացնում: Յոթ փետուրներից յուրաքանչյուրը մեկ շաբաթ է խորհրդանշում: Ամեն շաբաթ ակլատիզի փետուրներից մեկը հանում ենք և հաշվում, թե Զատիկին քանի շաբաթ մնաց: 2019 թվականի  Զատիկը ապրիլի 21-ին է: Ո՞ր օրն ենք ակլատիզ պատրաստել:
  • մարտի 3
  • Ֆուտբոլային թիմի 11  խաղացողների միջին տարիքը  կազմում է 22։ Երբ խաղացողներից մեկին հեռացրին  դաշտից, մնացած խաղացողների միջին տարիքը դարձավ 21։ Քանի՞  տարեկան է հեռացված ֆուտբոլիստը։
  • 32
  • Սովորողների  յուրաքանչյուր խումբ պետք կարողանա մյուս խմբին  ներկայացնել  որևէ  հետաքրքրաշարժ  մաթեմատիկական  խնդիր

2-րդ մաս՝ ստացեք անհրաժեշտ թիվը

  • Վեց  9-ի օգնությամբ ստացեք 100։
  • Հինգ 3-ով ստացեք 37։

3-րդ մաս՝ տրամաբանական խաղեր

  • Խմբերը  պետք է փորձեն  տրված  ոչ ճիշտ հավասարություններից   լուցկու հատիկի մեկ տեղաշարժումով ստանալ ճիշտ հավասարություն։
  • Սովորողների  յուրաքանչյուր խումբ պետք կարողանա մյուս խմբին  ներկայացնել  որևէ  մաթեմատիկական հնարք:

Оставьте комментарий